Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Արցախի ժողովուրդն ի վիճակի է հասնել իր նպատակին` համոզված է ֆրանսիացի սենատորը

Արցախի ժողովուրդն ի վիճակի է հասնել իր նպատակին` համոզված է ֆրանսիացի սենատորը
24.05.2012 | 01:52

Միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ միաժամանակ չբացառելով նրա գոյությունը, ինչն իրավիճակը դարձնում է անորոշ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ֆրանսիայի Սենատի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Ֆիլիպ Մարինին, ով իր գործընկեր սենատորների հետ ճանաչողական այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ «Ռեգնում» լրատվական գործակալության հաղորդմամբ, Մարինին նաև ընդգծել է, որ ԼՂՀ-ում 20-ամյա աշխատանքի շնորհիվ ստեղծվել են պայմաններ ժողովրդավարական ինստիտուտների հաստատման համար։ «Արցախի ժողովուրդն ի վիճակի է հասնել իր նպատակին՝ ճանաչման, որովհետև երկրի բոլոր ուժերը համախմբված են այդ սուրբ հարցի շուրջ, և պարզ է, որ այդ համատեքստում երկրորդ պլան են մղվում այլ՝ ոչ այնքան կարևոր հարցերը»,- նշել է սենատորը։ Նրա խոսքով, եվրոպական կառույցներն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնեն ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանին։ «Ցանկանում եմ ընդգծել, որ ինչպես Ֆրանսիան, այնպես էլ Եվրամիությունն իրենց գործունեությունը պետք է ծավալեն՝ ելնելով այստեղ տիրող իրականությունից»,- ասել է սենատորը։
Անդրադառնալով այն հարցին, որ ԼՂՀ կատարած նրանց այցը պաշտոնական Բաքվի մոտ դժգոհություն կառաջացնի, Ֆիլիպ Մարինին նշել է. «Ցավում եմ այդ կապակցությամբ։ Ադրբեջանում երբեք չեմ եղել, բայց, գիտեք, կան շատ երկրներ, ուր ես չեմ այցելել»։

Լիլիթ Գրիգորյան

Դիտվել է՝ 4189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ